«Արեւելք»- Ստամբուլում 92 տարեկանում մահացել է նշանավոր սոպրանո, Թուրքիայի առաջին հայ կին օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը։ Այս տարվա փետրվարին Պոլսի հայոց պատրիարքարանը նրան պատվելու համար երեկո էր կազմակերպել, որին ներկա էին եղել նաեւ թուրք պաշտոնյաներ։
Ալիս Մանուկյան ծնվել է 1934-ին, գրող, տնտեսագետ Արման Մանուկյանի կինն է։
Ունենալով կոլորատուրա սոպրանոյի ձայն՝ նա 1959 թվականին ավարտել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիան եւ հատուկ կրթաթոշակով մեկնել ԱՄՆ՝ կրթությունը Մայամիի համալսարանում ավարտելու համար։ Ալիս Մանուկյանը երգեցողություն է սովորել այնպիսի մասնագետների մոտ, ինչպիսիք են Դորա Լիոնը եւ Օտտո Ֆրոյլիխը։ 1962 թվականին ընդունվել է Ստամբուլի պետական օպերա։ Նա բազմաթիվ համերգներ է ունեցել Թուրքիայում եւ արտերկրում, գլխավոր դերերում խաղացել Բուլղարիայի եւ Ռումինիայի տարբեր օպերաներում։
Ալիս Մանուկյանը նաեւ ելույթներ է ունեցել Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբի, նախագահական սիմֆոնիկ նվագախմբի եւ Իզմիրի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

