Հայաստանում գրանցվել է արեւադարձային մալարիայի բերովի 2 դեպք: Այս պահին երկու հիվանդներն էլ բուժում են անցնում մայրաքաղաքի «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Նրա խոսքով՝ հիվանդներից մեկը Նիգերիայից ֆուտբոլիստ է, որը խաղում է հայկական թիմերից մեկում: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին նա մոտենում է բավարար վիճակին:
Հիվանդությունը փոխանցվում է միայն մոծակի խայթոցով:
Մանրամասները՝ կայքում: