image

News.am. Հայաստանում գրանցվել են արեւադարձային մալարիայի բերովի դեպքեր

News.am. Հայաստանում գրանցվել են արեւադարձային մալարիայի բերովի դեպքեր

Հայաստանում գրանցվել է արեւադարձային մալարիայի բերովի 2 դեպք: Այս պահին երկու հիվանդներն էլ բուժում են անցնում մայրաքաղաքի «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Այս մասին  NEWS.am-ին   հայտնել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ հիվանդներից մեկը Նիգերիայից ֆուտբոլիստ է, որը խաղում է հայկական թիմերից մեկում: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին նա մոտենում է բավարար վիճակին:

Հիվանդությունը փոխանցվում է միայն մոծակի խայթոցով:

Մանրամասները՝ կայքում: