image

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը նվիրվելու է ՀՀ և ԼՂՀ պետականության 25-ամյակներին

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը նվիրվելու է ՀՀ և ԼՂՀ պետականության 25-ամյակներին

ՀՀ Սփյուռքի նախարարության նոր նստավայրում տեղի է ունեցել Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստի ընթացքում որոշվել է լրագրողների համահայկական 8-րդ համաժողովն այս տարի Երևանում և Ստեփանակերտում անցկացնել  հոկտեմբերի 21-24-ը և նվիրել ՀՀ և ԼՂՀ պետականության 25-ամյակներին: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարությունից: «8-րդ համաժողովի համար լավագույնը կարելի է համարել «Հայոց պետականությունը մեր միասնության առանցքն է» խորագիրը»,-ասել է նախարարը: 

Նիստի ընթացքում խոսվել է նաև «Սփյուռք ամառային դպրոց»-ի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասին: Այդ դպրոցի մասին տեղեկություններ կարելի է ստանալ  dss.am կայքից: