image

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է 26-ամյա սպայի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է 26-ամյա սպայի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով

Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ): 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: