ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրակոնտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք:
Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է հունվարի 10-ին: Իսկ UR ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է հունվարի 12-ին: Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը: