Երեկվանից փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը։ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից եւ չի վերադարձել:
Թովմաս ուրարակիր Առաքելյանը հայտնել է, որ Վահե Ապիկյանը դպիր էր Երեւանի Սբ Սարգիս եկեղեցում։ Նա տնից առանց որեւէ մեկին տեղյակ պահելու դուրս է եկել, չի վերցրել որեւէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից եւ ցանկանում դառնալ ճգնավոր:
Տիրացու Առաքելյանը կարծում է, որ անհետացած տղան կայցելի որեւէ եկեղեցի՝ աղոթք կատարելու նպատակով եւ խնդրում է՝ գտնելուն պես հոգ տանել նրա մասին եւ հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։
Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16։