image

Հայկական աղը չի պարունակում E 536․ Ճանաչեք, օգտագործեք մեր հայկականը

Հայկական աղը չի պարունակում E 536․ Ճանաչեք, օգտագործեք մեր հայկականը

Վերջերս «Անվտանգ սնունդ» հարթակում տեղադրվել էր Իրանից ներկրված աղի տուփի լուսանկար․ աղի բաղադրությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։

Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավար Արեւիկ Մանուչարյանն այդ առիթով հայտարարություն է արել․ 

 

«․․․Հայրենական արտադրության Էքստրա կերակրի աղը արտադրվում է Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ֊ում։

Մեր աղը մաքուր է, առանց որեւէ քիմիական խառնուրդների։ Այն ստանում ենք մաքուր  աղաջրից` անօդ֊գոլորշիացման «եփովի» եղանակով։ 

Համաձայն ՀՀ կառավարության որոշման, ինչպես նաեւ ՄԱԿ֊ի մոնիտորինգների արդյունքներից ելնելով, Հայաստանում բնակչությանը վաճառվող  կերակրի աղը պարտադիր պետք է լինի յոդացված` սա օրենք է։

Մենք աղը յոդացնում ենք կալիումի յոդատով, որը բավականին կայուն միացություն է, չի ցնդում, չի անհետանում, պահածոներն ու պանրաջուրը չի փչացնում։ Մարդու ստամոքսահյութի ազդեցության տակ կերակրի աղից անջատվում է յոդ էլեմենտը, ու այն յուրացվում է օրգանիզմի կողմից։

Չի կարելի հրաժարվել աղի օգտագործումից, այն կարգավորում է մարդկանց ու կենդանիների օրգանիզմի թթվային բալանսը, մասնակցում է նյութափոխանակության կարեւոր պրոցեսներին։ Հիշեք` ոչ թե աղի օգտագործումն է վնաս, այլ՝ նրա չարաշահումը։ Մարդկանց համար սահմանված է ամենօրյա նորմա` 5֊10գրամի չափով։ Դա ոչ թե վերցնել եւ ուտել է նշանակում, այլ այդ քանակը ձեւավորվում է նաեւ հացի, պանրի, թթուների, պահածոների, ապուրների, աղցանների մեջ եղած աղի քանակներից եւ այլն։

Հայկական աղը ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ E 536 պրեպարատը, դա կալիումի հեքսաՑԻԱՆոֆերրատն է, որն արտերկրում ավելացնում են աղին` նրա սորունությունը, արտաքին ապրանքային տեսքը եւ համային արժեքները բարելավելու համար։

Մենք դա չենք ավելացնում մեր արտադրած աղերին։

Ու նաեւ` Իրանից ներմուծվում է մեծաքանակ տեխնիկական աղ, որը Հայաստանում վերափաթեթավորում եւ հրամցնում են բնակչությանը` կերակրի աղի անվան տակ։ Եղեք ուշադիր, բոլոր տուփերի կողային հատվածում կարդացեք նշագրումները, գնեք միայն Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ նշագրումով աղը։

Ճանաչեք, օգտագործեք մերը` հայկական արտադրանքը եւ եղեք առողջ»։