image

Հակառակորդը տոնական օրերին հրադադարը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 600 կրակոց

Հակառակորդը տոնական օրերին հրադադարը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 600 կրակոց

Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

Ըստ Արցախի պաշտպանության նախարարության՝ Պաշտպանության Բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր  են ձեռնարկում՝ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: