Սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը երգչուհի Սյուզի Շահբազյանի հետ կոչ է արել մասնակցել այսօր ԱՄՆ-ում մեկնարկած SARF-ին (Save A Life) արշավին, որը մեկնարկել է ի նպաստ սիրիահայության: Սոս Ջանիբեկյանն ու Սյուզի Շահբազյանն instagram-ում հրապարակված լուսանկարը մակագրել են արշավի կարգախոսով՝ «Զօրակցի՛նք Սուրիահայութեան՝ որպէսզի յաղթանակենք որպէս ՄԷԿ ազգ»: