image
Հրատապ լուրեր:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները` դեկտեմբերին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները` դեկտեմբերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: Վարչապետը երկու տարբերակ է առանձնացրել. եթե պարզվի, որ իբրև վարչապետ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է, ընտրությունները կկայանան, հակառակ դեպքում ընտրություններ չեն լինի:

Խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունները, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ, Փաշինյանի խոսքով` միտումնավոր են արվում: Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանում կա հակահեղափոխություն և ընդգծեց` այդպիսին են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցությունների հետ բանակցություններ էր սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով:

Երեկ նա հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: