2018թ.-ին հայ-կանադական հարաբերությունների առումով մի քանի զարգացումներ են սպասվում, նախատեսված են մի քանի կարևոր փոխայցելություններ, որոնցից Կանադայում Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանն առանձնացրել է հոկտեմբերին կանադական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Սպասվում է, որ պատվիրակությունը ղեկավարելու է անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոն: Կանադական մամուլին տված հարցազրույցում դեսպանն ասել է նաեւ. «Մեր ամենօրյա աշխատանքով ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները 2018թ. զարգացման նոր աստիճանի հասնեն: Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ հարաբերությունների խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»: Հիշեցնենք, որ Լեւոն Մարտիրոսյանը Հայաստանի նախագահի հրամանագրով Կանադայում ՀՀ դեսպան է նշանակվել 2017 թվականի հուլիսի 12-ին: