image
Հրատապ լուրեր:

Վստահիր ընթացքին

Վստահիր ընթացքին

Հայաստանում նորից բացվել է գարունը՝ քաղաքը զարդարելով վառ կանաչ ծառերով եւ չքնաղ սպիտակ ծաղիկներով։ Այն իր հետ նաեւ բերել է նորացման, հույսի եւ լավատեսության զգացում, հույզեր, որոնք ինքնաբուխ են, անկախ նրանից, գիտակցում ենք դրանց մասին, թե՝ ոչ։

Մինչդեռ, որոշ բաներ ինքնըստինքյան ի հայտ չեն գալիս։ Մենք դեռեւս լցվում ենք անհամբերությամբ, երբ իրերը հունից դուրս են գալիս։ Դեռեւս վախենում ու բարկանում ենք այն ամենից, ինչը մեր ծրագրերի մեջ չի մտնում։

Երբ ձգտում ենք կատարելագործվել՝ դառնալու ավելի լավ մարդիկ, ավելի լավ գործընկերներ, ավելի լավ ընկերներ, ավելի լավ ծառայողներ... երբեմն մեր ամենամեծ մարտահրավերը գործընթացին վստահելն է:

AMAA-ում անցած ամիսը վերաբերում էր վերախմբավորմանը, վերահսկողությունը բաց թողնելուն եւ մեր բոլոր գործերում Աստծուն վստահելուն:

Եվ վստահություն չի նշանակում կուրորեն սպասել, որ ինչ-որ բան տեղի ունենա: Մեր վստահության հիմքը պետք է լինի սերը, որովհետեւ այն մարդիկ, ում վստահում ենք, այն մարդիկ են, ովքեր, գիտենք, որ սիրում են մեզ:

Շնորհակալություն՝ մեր գործին աջակցելու եւ վստահելու համար:

Երախտագիտությամբ,

Արեն Դեյիրմենջյան

AMAA Հայաստանի տնօրեն