image

Տոլարի սակը աճ գրանցած է Հայաստանի մէջ

Տոլարի սակը աճ գրանցած է Հայաստանի մէջ

 

ԱՄՆ տոլարի փոխարժէքը 30 մարտին, կազմած է 530.70 դրամ՝ նախորդ օրուան համեմատ աճելով 0.62 դրամով: Այդ մասին կը տեղեկանանք Կեդրոնական դրամատան պաշտօնական կայքէն։

Եւրոյի փոխարժէքը կազմած է 622.94 դրամ (նուազած է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժէքը կազմած է 730.40 դրամ (նուազած է 2.65 դրամով), իսկ ռուսական ռուբլիի փոխարժէքը կազմած է 6.99 դրամ (աճած է 0.01 դրամով):

Թանկարժէք մետաղներու համար դրամատան կողմէ սահմանուած են հետեւեալ գիները. արծաթ՝  423.66 դրամ, ոսկի՝  29,107.62 դրամ, փլաթին՝ 20,321.32 դրամ: