image

Թյուրքական «աքցանը» բացառելու տեսանկյունից. Արմեն Պետրոսյանի գրառումը Իրանցի առաջատար պաշտօնատարի այցին մասին

Թյուրքական «աքցանը» բացառելու տեսանկյունից. Արմեն Պետրոսյանի գրառումը  Իրանցի   առաջատար պաշտօնատարի այցին  մասին

 

   Հարկ է փաստել, որ վերոգրյալը հերթական հավաստիքն է առ այն, որ Սյունիքի(#Հայաստան-#Իրան սահման) նկատմամբ որևէ արտաքին հավակնությունների բացառումը տարածաշրջանում վերադիրքավորման Իրանի առանցքային սկզբունքներից է, որի խախտումը լրջագույն անվտանգային խնդիր է նաև Իրանի համար՝ դեպի Հյուսիս և Արևմուտք թյուրքական «աքցանը» բացառելու տեսանկյունից։ 

 

Իրանի ԱԱԳԽ քարտուղարի Հայաստան այցի գլխավոր ուղերձները

 

Հայրենի  առաջատար  արաբագէտ ՝Արմէն Պետրոսեան կը գրէ՝ 

 

Հուլիսի 7-ին Հայաստան էր այցելել #ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։

Ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում եռացող քաղաքական գործընթացերի համատեքստում(չնայած, որ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում նաև քաղաքականությունն է պասիվ փուլ տեղափոխվում) իրանցի նման կալիբրի պաշտոնյայի այցը Հայաստան բնավ պատահական չէ։ Անշուշտ, պետք է նշել, որ ընթացիկ շաբաթ կարևոր փոխայցելություններ են գրանցվել նաև Իրանի և Ադրբեջանի միջև։

Շամխանիի հետ Հայաստանում անցկացված բանակցությունների վերաբերյալ տարածված հաղորդագրություններում ներառված մի շարք կետեր(որոնք կազմել են տեքստերի բովանդակության առանցքը) թույլ են տալիս ընդգծել, որ քննարկումներում շոշափված հանգուցային հարցը #ՀՀ Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը #Նախիջևանին կապող ճանապարհի («#Զանգեզուրի միջանցք») վերաբերյալ իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որը լիովին համընկնում է գործընթացի հետ կապված հայկական մոտեցմանը։ 

Չնայած բառացի շարադրված չէ, այնուամենայնիվ հնչած ուղերձների ենթատեքստում ակնհայտ կերպով վերահաստատվում է «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի հետ սահմանի անխախտությունն Իրանի համար կարմիր գիծ է» իրանական հայտնի կանխադրույթը։

Հարկ է փաստել, որ վերոգրյալը հերթական հավաստիքն է առ այն, որ Սյունիքի(#Հայաստան-#Իրան սահման) նկատմամբ որևէ արտաքին հավակնությունների բացառումը տարածաշրջանում վերադիրքավորման Իրանի առանցքային սկզբունքներից է, որի խախտումը լրջագույն անվտանգային խնդիր է նաև Իրանի համար՝ դեպի Հյուսիս և Արևմուտք թյուրքական «աքցանը» բացառելու տեսանկյունից։ 

Մամուլի հաղորդագրությունների թեմատիկ ուղերձներն ստորև. 

ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրությունից 

1. Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

2. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

3. Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրությունից՝

4. Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

#հարափոփոխ_տարածաշրջան, #անփոփոխ_հարևաններ