image

Տարիքոտ կինը ինկած է վերելակի խցիկին մէջ. Ան գտնուած է մահացած

Տարիքոտ կինը ինկած է վերելակի խցիկին մէջ. Ան գտնուած է մահացած

Շէնքի վերելակին պատճառով մարդ մահացած է: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է «Ունիսոն» Հասարակական կազմակերպութեան նախագահ Արմէն Ալավերդեան:

«Մեր շէնքի վերելակի պատճառով մարդ է մահացել։ 

ՆԱԽՆԱԿԱՆ տուեալներով, օգոստոսի 10-ին 9-րդ յարկում 82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացուեց, նա չի կողմնորոշուել, որ խցիկը այդ յարկում չի եւ քայլ է արել դէպի անդունդ՝ դէպի մահ... Նա ընկել է խցիկի գագաթի վրայ։ Եւ փաստօրէն, վերելակը ուժեղ դղրդիւնով եւ մէջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին յարկ ոչ թէ պոկուելու պատճառով, այլ քանի որ նրա վրայ մարդ էր ընկել։

Այդ 82տ. կնոջ որդին մօրը փնտռում էր մէկ օրուայ ընթացքում, մինչեւ պարզուեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։

Յ.Գ. Յուսով եմ, որ նախաքննութիւնը ամէն ինչ կը պարզի։

Յ.Գ.2. ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործւում»,- գրած է Ալավերդեան։