Ատրպէյճանի կողմէ Լաչինի միջանցքի ապօրինի փակումը եւ Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս կը հասցնեն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին: Այդ մասին Թութըրեան իր էջին գրած է ՀՀ ԱԳՆ խօսնակ Անի Բադալեանը։
«Դրա ետեւում կանգնած է 120 000 մարդու իրական պատմութիւն, որոնցից իւրաքանչիւրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկուելու ցաւից»,- նշած է ան՝ տարածելով Երեւանի մէջ քաղցկեղէն բուժում ստացող Ստեփանակերտի բնակչի պատմութիւնը լուսաբանող Euronews-ի տեսանիւթը։
Երեւանի մէջ բուժուող Վաչիկ Բաբաջանեանը ըսած է, որ կարօտին չի դիմանար, ժամը մէկ կապի մէջ է. «Հիւանդութիւնից չեմ վախենում, ցաւերից էլ, դիմանում եմ, մենակ կարօտին չեմ դիմանում, կարօտախտը խեղդում է ինձ, դժուար է: Սարսափելին հայրենիքի կարօտն է»: