image

Միջանունը հայրենի

Միջանունը հայրենի

Մի մարգարիտ դրա՜խտ են երկրից խլել,

Իր հըրաշունչ ու խոհուն սիրտն են այրել,

Ինչե՜ր արել, ինչեր փորձել ամէնքն էլ՝

Իր վերացող հոգուն երբեք չեն հասել։

 

Ինչքա՜ն ասեմ, ինչքան ո՛չ բան չէք տեսել,

Կամ տեսնելուց՝ վախից ոչ բան չէք արել,

Թէ մինչեւ ե՞րբ ձեզ պիտ' լինի ապաւէն,

Իր շառաչիւն սրտի տրոփով՝ համրօրէն։

 

Կրեց՝ Մասիս միջանունը հայրենի,

Դարձաւ հայոց մթերանոցը սրտի,

Ու մենք նրան չենք կամենում տալ ոչինչ,

Նա չի ուզում, ոչի՛նչ՝ բացի մեր սրտից։

 

ԿԱՅԼԱԿ

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

 

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...