image

Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղէմի մէջ այժմ կը սպասեն պետութեան աջակցութեան. քաղաքացի

Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղէմի մէջ այժմ կը սպասեն պետութեան աջակցութեան. քաղաքացի

Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղէմի մէջ այժմ կը սպասէ պետութեան աջակցութեան։

Այս մասին դիմատետրի էջին գրած է օգտատէր Լիլիթ Ղարիբեանը։

«Իմ ընկերուհին եւ եւս 16 հայեր, ՀՀ քաղաքացիութիւն ունեցող անձինք, այս պահին գտնւում են Երուսաղէմում։ Տեղում իրավիճակը փոխւում է ամէն րոպէ, եւ նրանք ակնկալում են Հայաստանի Հանրապետութեան կողմից յստակ տեղեկատւութիւն, ուղեցոյց եւ աջակցութիւն։

Մենք հասկանում ենք, որ իրավիճակը բարդ է, բայց մեր հայրենակիցները չպէտք է մենակ մնան։

Խնդրում ենք՝ ՀՀ ԱԳՆ, ՀՀ կառավարութեան Տուրիզմի հայկական ֆեդերացիա, Իսրայէլում ՀՀ դեսպանութիւն եւ համապատասխան կառոյցներ, արձագանգէք հնարաւորինս արագ։ Նրանց պէտք է ուղղութիւն, անվտանգութիւն, յստակեցում՝ ինչ անել։

Համախմբուենք՝ ձայն դարձնենք նրանց կարիքը»։