Շատերն են հիշում, թե այս տարվա մարտին Բաքվի բանտից ազատվելուց հետո ինչ տանջված տեսք ուներ լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Ոմանք նույնիսկ նկատել էին, որ նա գերության ընթացքում ժամանակից շուտ ծերացել էր: Ուրախությամբ տեղեկանում ենք, որ Մարալը, ընտանիքի ու հարազատների շրջապատում վերագտել է իրեն, եւ կրկին նախկին գեղեցկուհին է, փորձում է մոռանալ չորս ամսվա տառապանքները եւ զբաղվել սիրելի գործերով:
Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մինեւ պատերազմը նա քրոջ հետ որոշել էր բնակություն հաստատել Արցախում:
Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել Հայաստանի, Ռուսաստանի եւ Լիբանանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համագործակցության արդյունքում: