Տեղ գիւղի մօտ միջադէպը տեղի ունեցաւ, որովհետեւ Ատրպէյճանը սադրանք ըրած է ՀՀ ինքնիշխան տարածքով. Տեսանիւթին մէջ կ'երեւի, որ երբ ատրպէյճանցիներու մեքենան կը մտնէ Հայաստանի ինքնիշխան տարածք, կը մօտենայ հայ զինուորներուն, կը սկսի հրմշտոց, այնուհետեւ ատրպէյճանցիները առաջինը կը կրակեն եւ լարումը տեղի կ'ունենայ ատոր պատճառով: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տուած հարցազրոյցին մէջ նշած է Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը՝ անդրադառնալով դիտարկման, որ շատերը նշած են, որ այդ միջադէպը եւ զոհերը կրնային չըլլալ:
«Վերջին շրջանում գրեթէ բոլորը խօսում են, որ Ադրբեջանը պատրաստւում է հնարաւոր ռազմական էսկալացիայի եւ այս միջադէպը պէտք է դիտել հէնց այդ տրմաբանութեան մէջ: Ադրբեջանը սա պլանաւորած է արել:
Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խօսում է հնարաւոր էսկալացիայի մասին: Դրա մասին խօսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ յղում անելով հետախուզական տուեալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստւում է եւ այս միջադէպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանութեան մէջ: Այսինքն սա Ադրբեջանի կողմից պատրաստուող հնարաւոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,-յայտարարած է Արմէն Գրիգորեանը:
Ան նաեւ պնդած է, որ ատրպէյճանական կողմի զոհերն աւելի շատ են, քան պաշտօնապէս յայտարարուած է. «Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կայ, որից կարելի է ենթադրութիւն անել, գնահատումը կատարւում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատւութիւն կ'ունենանք»,-ընդգծած է ան: