Քիարքին, Բարխուդարլուն եւ Եուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն: Այս մասին ճեպազրոյցի ժամանակ ըսած է Նիկոլ Փաշինեանը:
«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտայայտող քարտէզներ կան, եւ այդ քարտէզներով է, որ մենք Կիրանցի հատուածում իրականացրել ենք սահմանազատում: Այդ քարտէզների վրայ Արծուաշէնը Հայաստանի տարածք է, Քիարքին, Բարխուդարլուն եւ Եուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն: Սա փաստ է, որի հետ մենք պէտք է առնչուենք:
Այսօր տարածքներ կան, որ այդ քարտէզներում այլ կերպ են արտայայտուած, գետնի վրայ այլ կերպ, դրանք բոլորիս յայտնի իրադրութիւններն են: Մեր ընկալումը այն է, որ այս հարցը պէտք է լուծուի, հիմա հարց, արդեօ՞ք կայ տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով, ոչ, չկայ այդպիսի տարբերակ, դա փակուած ու անցեալ էջ է: Այդ հարցերը պէտք է լուծել այնպէս, որ մարդկանց ու երկու երկրների համար լինի յարմար, այդ թւում այդ տարածքներում ապրող բնակիչների համար: Սահմանազատման պրոցեսների արդիւնքում Հայաստանի տարածքը պէտք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»,- նշած է ան: