Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանեանի մեղադրանքի փոփոխութիւն տեղի ունեցած է։ Այս մասին դիմատետրեան իր էջին մէջ գրած է Առուշանեանի պաշտպան Էրիկ Ալեքսանեանը։
«Յարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանեանի մեղադրանքի փոփոխութիւնը։ Մասնաւորապէս՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրէական օրէնսգրքի երեք յօդուածներով առաջադրուած մեղադրանքից հանուել է մէկ յօդուած։ Դրա համար յատուկ շնորհակալութիւն եմ ցանկանում յայտնել սոյն գործով հսկող դատախազին: Ճիշդ է, սա փոքր յաջողութիւն է, բայց ամէն ինչ սկսում է փոքր յաջողութիւններից»,- գրած է Ալեքսանեանը։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել