Եթէ Սահմանադրութեան նախագիծն Ազգային Ժողովին մէջ չանցնի, անոր կը յաջորդէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւն: Ճեպազրոյցի ժամանակ ըսած է արտաքին գործոց եւ միջազգային առեւտուրի նախարար Արարատ Միրզոյեան։
«Երբ որ կառավարութիւնը բերում է սահմանադրութեան նախագիծ, քուէարկութեամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթէ չի անցնում, դրան հետեւում է խորհրդարանական ընտրութիւն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշած է Միրզոյեան:
«Չեմ կարող պատկերացնել կամ յիշել մի իրավիճակ, որ մի կառավարութիւն բերի Սահմանադրութեան նախագիծ, դա չանցնի, դրանցից յետոյ արտահերթ ընտրութիւններ չլինեն։ Կ'ապրենք, կը տեսնենք»,- ըսած է Միրզոյեան։