image

Արցախի Կարմիր Շուկայ շրջանին մէջ պիտի կառուցուի 150 տուն

Արցախի Կարմիր Շուկայ շրջանին մէջ պիտի կառուցուի 150 տուն

 

Արցախի Կարմիր Շուկայ բնակավայրին մէջ կը նախատեսուի կառուցել 150 տուն: Այս մասին յայտնած է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարարութիւնը:

 

«Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայ բնակավայրը գտնուում է հանրապետութեան հարաւարեւելեան հատուածում:

Համայնքապետի խօսքով՝ բնակչութեան մի մասը զբաղուում է գիւղատնտեսութեամբ, հողագործութեամբ, անասնապահութեամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմեր (ագարակատէր) ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման եւ այլ արտադրամասեր։

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցուում են բազմաբնակարան շէնքեր։ Շրջակայ գիւղերի շատ ընտանիքներ էլ ցանկութիւն են յայտնել տեղափոխուել Կարմիր Շուկայ, որովհետեւ, բացի աշխատատեղերից, այստեղ կայ մանապարտէզ եւ նոր կառուցուած դպրոց։

Պատերազմի հետեւանքով համայնքում վնասուել են բազմաթիւ ենթակառուցուածքներ: 15 տուն հիմնովին աւերուել է, որից 10-ը վերանորոգման ենթակայ չէ: 43 տան տանիքն է փոխուել, 65–ում՝ մետաղափլասթէ պատուհաններ տեղադրուել:

Նախատեսուում է գիւղում կառուցել 150 տուն:

Համայնքում կա բուժկէտ, սակայն շէնքային պայմանները բարւոք չեն, կայ շտապօգնութեան մեքենայ։ Աշխատում են փորձառու բուժքոյրեր, բայց բժիշկ չկայ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցութեամբ Կարմիր Շուկայում կառուցուել է համայնքային կեդրոն, որտեղ տեղակայուած է նաեւ դպրոցի գրադարանը»,-ըսուած է նախարարութեան հաղորդագրութեան մէջ: