«Ես՝ Արթուր Յովսէփեանս, լինելով պահեստազօրի փոխգնդապետ, Արցախեան առաջին, 2016 թուականի ապրիլեան, 2020 թուականի արցախեան 44-օրեայ պատերազմների մասնակից, Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան Մարտական խաչ շքանշանների ասպետ, սատարում եմ ԳՇ պետ, զօրավար-գնդապետ Օնիկ Գասպարեանին՝ մասնակիցը լինելով հայրենիքի փրկութեան շարժմանը։
30 տարի եղել եմ Հայոց Բանակի կողքին, այսօր աւելի քան երբեւէ լինելու եմ բանակի կողքին։ Մեր երկրին պէտք է մէկը, ով ճիշդ դիւանագիտական քայլերով երկիրը դուրս կը բերի այս ճգնաժամային իրավիճակից, իսկ պատերազմի ծանր հետեւանքները ապացուցեցին, որ այդ մէկը երկրի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինեանը լինել չի կարող»,- գրած է Յովսէփեանը: