image

Ապստամբի՛ր. Գրեց՝ Կայլակ

Ապստամբի՛ր. Գրեց՝ Կայլակ

 

Ապստամբի՛ր, դու նոր սերունդ, 

Ըմբոստացիր դէ՛մն իսկ կեանքիդ, 

Որ մեսրոպեան բիւրեղ լեզուդ, 

Հարստանայ բոյրով հողիդ։

 

Չե՞ս հասկանում, լա՛ւ բացատրեմ, 

Անկեղծօրէն յանդիմանեմ, 

Ազգդ ո՜րբ է, դու էլ որբ ես, 

Վեհախոյանք Մասիսի պէս։

 

Վստահ գիտես Եղեռնը հին, 

Հարիւրամեայ լացը երկրին, 

Բայց դու՝ ձուլուած, օտարացած, 

Դեռ չես զգում, որդի՛ անսաստ։

 

Միթէ ճամբան մայր երակիդ 

Փա՞կ է, խաբուած՝ մոլոր մտքից, 

Որ չի թողնում լուրը հասնի 

Խուլ ականջէդ՝ անսիրտ սրտիդ։

 

Միթէ հա՞մր ես, կամ թէ երկչոտ, 

Ու խեղճ կեանքըդ յանգում ապշոպ, 

Բըջիջները քո արիւնի՝

Հայ են կոչում, հայ պատանի։

 

Թէ որ մահից ետք հասկանաս՝ 

Որբ կեանքիդ դէմ զղչաս պիտի, 

Երբ վերապրես յուշերըդ թաց՝ 

Նա քեզ համար ուշ պիտ՚ լինի։

 

Վերը՝ երկինք դրախտային, 

Հոս՝ անրջանք հըրաշալի, 

Եկ միացիր դու իմ շունչին, 

Բալասանե՛նք սիրտը ազգին։

 

ԿԱՅԼԱԿ

«Ոսկէ Օրէնք» գիրքէն

 

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...