«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը հունիսի 1-ից մեկնարկել է Աբու Դաբի -Երևան- Աբու Դաբի չվերթները: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքների միջեւ թռիչքները կիրականացվեն շաբաթական 6 օր հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի: