Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին հայկական թաղամասերի ինքնապաշտպանության մասնակիցներից առաջամարտիկ Տիգրան Բերբերյանի մարմինը կամփոփվի Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում են հանգուցյալի հարազատները: ՀՅԴ` երեկ Բեյրութում հիվանդությունից մահացած նախկին անդամի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբեր 1-ին, ժամը 14:00-ին` Անթիլիասի Մայր Տաճարում, որից հետո, հանգուցյալի մարմինը, ըստ կտակի, կտեղափոխվի Հայաստան: Տիգրան Բերբերյանը հայտնի էր իր քաղաքական եւ մարտական գործունեությամբ, ինչի պատճառով բանտարկություն է կրել: Վերջին տարիներին նա մասնակցում էր Լիբանանի համայնքային կյանքին: