image

Տիգրան Բերբերյանը կհուղարկավորվի Հայաստանում

Տիգրան Բերբերյանը կհուղարկավորվի Հայաստանում

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին հայկական թաղամասերի ինքնապաշտպանության մասնակիցներից  առաջամարտիկ Տիգրան Բերբերյանի մարմինը կամփոփվի Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում են հանգուցյալի հարազատները:  ՀՅԴ` երեկ Բեյրութում հիվանդությունից մահացած նախկին անդամի հոգեհանգիստը տեղի կունենա  նոյեմբեր 1-ին, ժամը 14:00-ին` Անթիլիասի Մայր Տաճարում, որից հետո,  հանգուցյալի մարմինը, ըստ  կտակի, կտեղափոխվի Հայաստան: Տիգրան Բերբերյանը հայտնի էր իր քաղաքական եւ մարտական  գործունեությամբ,  ինչի  պատճառով բանտարկություն է կրել: Վերջին տարիներին նա   մասնակցում էր Լիբանանի  համայնքային կյանքին: