image

Վահե Բերբերյանը Հայաստանում Ֆիլմ Է Նկարահանելու

Վահե Բերբերյանը Հայաստանում  Ֆիլմ Է Նկարահանելու

Հայաստան- Հայ ճանաչված դերասան,  պրոդյուսեր, Stand-up comedy թատերական ժանրի հայ ներկայացուցիչ Վահե Բերբերյանը կրկին Հայաստանում է: Ստեղծագործական մի քանի ծրագրերի հետ միասին  նա նաեւ պատրաստվում է իր հերթական ֆիլմի նկարահանումներին, որն այս անգամ տեղի է ունենալու Հայաստանում: Վահե Բերբերյանը, ինչպես տեղեկանում ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի էջից, այս մտահղացումն իրականացնելու է ճանաչված  պրոդյուսեր Վահիկ Փիրամզեի հետ: Ֆիլմը  կոչվելու է «Casting Emile», իսկ սյուժեի եւ մանրամասների մասին ռեժիսորը կհայտնի առաջիկայում: Միայն ավելացնենք, որ այն Հայաստան-Սփյուռք թեմայի շրջանակներում է եւ հագեցած է  անսպասելի իրավիճակներով եւ զավեշտներով: