Ֆէյսպուքեան իր էջի միջոցով յայտնած է Հայաստանի Հանրապետութեան տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետեանը, որ հրաժարականի դիմում ներկայացուցած է։
Ան մասնաւորապէս, գրած է.
«Իմ սիրելի՛ ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վար եմ դնում փոխնախարարի իմ լիազօրութիւնները (չգիտեմ էլ, թէ ու՛մ ներկայացնեմ հրաժարականս)։ Անցեալ ութ ամիսներին փորձել եմ աւելի լաւը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կեանք չունեմ): Ակնյայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։
Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կայ։
Յաջողութիւն մեզ։
Կը գայ կառուցման օրը, վստահ եմ»։