Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը։ Համաեւրոպական երաժշտական մրցույթին Հայաստանի 13-րդ մասնակցի անունը պարզ դարձավ Առաջին ալիքի «Լավ երեկո» ծրագրի ավարտին։ Դեռեւս հայտնի չէ, թե Սրբուկը ինչ երգ է երգելու մրցույթին: Սրբուհի Սարգսյանը 2011 թվականին ճանաչում է ձեռք բերել X-Factor երաժշտական հեռուստանախագծին մասնակցելով, որից հետո նա ստեղծել է իր խումբը եւ ելույթներ ունեցել երեւանյան ակումբներում: