Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու «Վորլդ Վիժն Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչներ Ժիրայր Էդիլյանը, Գայանե Վարդանյանը, Գրիգորի Գրիգորյանցը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը եւ Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային համագործակցության հարթակին միանալու Հայաստանի հնարավորությունները:
Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հարցը քննարկվել է արդարադատության խորհրդում, նաեւ հասարակական կազմակերպությունների հետ: Բոլորն էլ պատրաստ են օգնել Հայաստանին միանալու նշված հարթակին: