Flydubai-ը հայտնել է զոհված ուղևորների քաղաքացիությունը
Flydubai ավիաընկերությունը հայտնում է, որ այսօր Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կործանված օդանավի զոհված ուղևորների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին: Զոհված ուղևորների մեջ կային 44 ՌԴ, 8 Ուկրաինայի, 2 Հնդկաստանի և 1 Ուզբեկստանի քաղաքացիներ: