Հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհվել է նաեւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Գեղանկարչություն» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գևորգ Արշակյանը։ Այդ մասին տեղեկանում ենք ակադեմիայից: Գեւորգը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 9 զոհված ուսանողներից մեկն է:
Նա ոչ միայն տաղանդավոր նկարիչ էր, այլեւ ստեղծագործում էր, գրում էր բանաստեղծություններ:
Երբ լսվեց որոտը արկերի
Եվ զինապարտի կանչը սահմանի,
Ես կրկին հավատով լցված
Հաղթական ոգով մարտի գնացի:
Մարտում արկերը լեռներ էր շարժում,
Բայց չէին շարժվում սահմանները մեր,
Զինվորի արյամբ գծված սահմանը
Կյանքերի գնով անխախտ էր պահվում:
Թշնամու անթիվ արկերի դիմաց
Մեր աղոթքն էինք բարձրացնում Աստծուն,
Եւ թշնամու այդ արկերը զորեղ
Անզոր թափվում էր աղոթքներից մեր։
Հավատի հզոր ոգով տոգորված՝
Միայն Աստծու հույսով ենք լցված,
Եվ եթե աշխարհն էլ դեմ լինի քեզ,
Աստծով կհաղթես անպարտ Հայաստան։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել