image

Այսօր մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր

Այսօր մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր

Այսօր մեռելոց է: Հայ առաքելական եկեղեցին նշում է հանգուցյալների հիշատակության օրը: Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, այսօր ևս եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ ննջեցյալների հոգու հանգստության համար: Հայստանում օրը ոչ աշխատանքային է:

Նախօրեին՝ ապրիլի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր արդեն բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել ննջեցյալների շիրիմներին:

Ապրիլի 2-ի փոխարեն աշխատանքային կլինի 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն՝ Վարդավառ, Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը հայտարարել է մեռելոց: