Այսօր մեռելոց է: Հայ առաքելական եկեղեցին նշում է հանգուցյալների հիշատակության օրը: Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, այսօր ևս եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ ննջեցյալների հոգու հանգստության համար: Հայստանում օրը ոչ աշխատանքային է:
Ապրիլի 2-ի փոխարեն աշխատանքային կլինի 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը:
Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն՝ Վարդավառ, Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը հայտարարել է մեռելոց: