Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարեանը ասել է, որ Հայաստան-Սփյուռք–Արցախ եռամիսնության կարևորագույն խնդիրներից մեկն անվտանգությանն առնչվող խնդիրներն են:
Ըստ նրա, « «Հայաստան-Սփյուռք» համաժողովների ընթացքում խնդիրները բազմիցս արծարծվել են, իսկ այս համաժողովին կա առանձինուղղություն՝ «ՀՀ պաշտպանության քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում»,որը, վստահ եմ, մեր հայրենակիցների կողմից պաշտաճ ուշադրություն է դարձվելու բոլոր այն խնդիրներին, որը քննարկվելու է այսհամաժողովին», - ասել է Զաքարյանը:
Փոխնախարարի խոսքով, Սփյուռքը պետք է լինի ուժեղ ու աստիճանաբար ի մի բերի զարգացման այն կարևոր մոդելը, որը կա «Ազգ-բանակի» մեջ, որովհետև դա մեր զարգացման, մեր անվտանգության ապահովման, մեր հայապահպանության մեր առաջընթացի կաևորագույն բանաձևերից մեկը կարող է լինել: Ապրիլյան պատերազմի օրերին Սփյուռքի մասնակցությունը և բարոյական աջակցությունը շատ զգալի էր ուշատ կարևոր»:
Արտակ Զաքարյանը համամիտ չէ դիտարկմանը, թե Հայաստանը Սփյուռքին հիշում է այն ժամանակ, երբ նեղն է ընկնում. «Այնպես չի, որ երբնեղն ենք ընկնում, նոր հիշում ենք, Սփյուռքին մենք միշտ ենք հիշում ու կարևորում, որովհետև Սփյուռքը մեր ինքնության մի մասնիկն է, մի շատկարևոր հատված և Հայաստանն էլ ամենամեծ հենարանն է հայապահպանության գործում մեր սփյուռքահայ հայրենակիցներին»: