image

Կորոնավիրուսից մահացել է նշանավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Կորոնավիրուսից մահացել է նշանավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է  համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: 

 


Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում: 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1989-1996 թվականներին և 1998 թվականից եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ: 1996-1998 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն: 1998 թվականից եղել է ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2005 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն: ՀՀ ԱԱԻ փոխտնօրեն, 2008 թվականից՝ Դետոքս առողջության վերականգնման և պահպանման կենտրոնի հիմնադիր տնօրեն:

1996 թվականից եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001 թվականից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002 թվականից ՌԴ բնական ԳԱ-ների անդամ:

Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության և մակաբուծաբանության հարցերին: