image

«Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի կարմիր գորգ չի ունենա. այն փոխարինվել է ինքնատիպ գաղափարով

 «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի կարմիր գորգ չի ունենա. այն փոխարինվել է ինքնատիպ գաղափարով

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին ընդառաջ Երեւանի Կոնյակի գործարանի «Արարարտ» թանգարանում բացվել է ցուցահանդես: Այն կրում է «Համարձակ Խնձորեսկ» վերնագիրը եւ ներկայացնում է նույնանուն վերնագրով ստեղծված գորգերի ժամանակավոր ցուցադրությունը: Կազմակերպիչները հայտնում են, որ ներկայացված ձեռագործ գորգերը  «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։

Երեւանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  բացման արարողությունն այս տարի ավանդական կարմիր գորգ չի ունենա։  Ըստ փառատոնի  ստեղծագործական թիմի՝ փառատոնի արարողակարգային հայեցակարգի այս կարեւոր մասն այսուհետ լրացուցիչ իմաստավորում կկրի։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի համար AHA collective-ն արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու է թողարկել։ Կին գորգագործ վարպետների պատրաստած 7 եզակի կարպետները, որոնք կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված «Տեղորոշում» («Point of Reference») կարմիր գորգի հավաքածուն, տեղական եւ միջազգային կինոփառատոնային դաշտում հուլիսի 7-ին նոր մշակույթ կձևավորեն։

Դավիթ Քոչունցի ժամանակակից գորգերի առաջին` «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուն Քոչուցի  ստեղծած դիզայնի հիման վրա Սյունիքի Վերիշեն գյուղում գործել են կին գորգագործները՝ 2023 թվականին: 

Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված «Համարձակ Խնձորեսկ» ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում նաև Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի` Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։

Արվեստագետ՝ Դավիթ Քոչունցը, որի գծագրերի հիման վրա գործվել են գորգերը