image

Վիլյամ Սարոյանի ձեռքի գործը կախվել է դեսպանի կեցավայրում

Վիլյամ Սարոյանի ձեռքի գործը կախվել է դեսպանի կեցավայրում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են գտնվել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը, որը հիմնադրամը մեծահոգաբար տրամադրել էր ԱՄՆ դեսպանի երեւանյան կեցավայրում ներկայացնելու համար։ 

Արվեստագետները, կոմպոզիտորները, կառավարության, ակադեմիայի և քաղաքացիական հասարակության առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել աշխարհահռչակ ամերիկահայ գրողի և արվեստագետի ժառանգությանը, ինչպես նաև Սարոյան հիմնադրամի շարունակական ջանքերին` պահպանելու և տարածելու Վիլյամ Սարոյանի ներդրումը ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական մշակույթում: Իր բազմաթիվ գրքերից բացի Վիլյամ Սարոյանը հեղինակել է նաեւ նկարչական աշխատանքներ, նա նաեւ երգեր է գրել եւ ունեցել է արվեստի ոլորտի այլ շնորհներ: