image
Հրատապ լուրեր:

Քըրք Քըրքորյանի մահից հետո Միացյալ Հայկական ֆոնդը դադարեցնում է գործունեությունը

Քըրք Քըրքորյանի մահից հետո Միացյալ Հայկական ֆոնդը դադարեցնում է գործունեությունը

«Միացյալ  Հայկական ֆոնդի» հոգաբարձությունից տեղեկանում ենք, որ 2015 թվականի նոյեմբեր 30-ից «Միացյալ Հայկական Ֆոնդ»  շահույթ չհետապնդող կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը:

Հիմնադրամը նման որոշումը պայմանավորել է գլխավոր հովանավոր  Քըրք Քըրքորյանի մահվամբ և դրան նախորդած «Լինսի» հիմնարկի   փակմամբ, միաժամանակ երախտագիտություն հայտնելով մեծ բարերարին, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ են ուղարկվել Հայաստան:

«Միացյալ Հայկական ֆոնդը» հիշեցնում է, որ  26 տարվա ընթացքում կազմակերպության միջոցներով ԱՄՆ-ից  159 օդանավային  թռիչքով և   ծովային ճանապարհով ուղարկված 2260 արկղերով 720 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան և Արցախ:

ՄՀՖ-ն տեղեկացնում է նաև, որ հիմնադրամը ինչ-որ ծրագրեր, այնուամենայնիվ, կփորձի իրականացնել Արցախում և Հայաստանում, բայց նախկին գործունեությունը, որ ներառում էր   հիմնականում դեղորայք, բժշկական սարքավորումներ, համակարգիչներ, կապի միջոցներ, գյուղատնտեսական և կրթական ծրագրեր տրամադրելուն, այլևս չի լինի: