ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կոնգրեսմենների ու նրանց կանանց համար կազմակերպվող ամենամյա Սուրբ ծննդյան ընդունելությանը ներկայացել է լիբանանցի նշանավոր դիզայներ Ռիմ Ակրայի հիմնած նորաձեւության տան պիտակը կրող կաթնագույն զգեստով, որը զարդարված էր թանկարժեք քարերով եւ, ըստ մամուլի, արժե 4000$: Մամուլը քննարկել է ԱՄՆ առաջին տիկնոջ հագուստը, նշելով, որ նա միշտ նախընտրում է ամենահայտնի նորաձեւության տների հագուստները, իսկ այս անգամ ընտրել է նշանավոր Ռիմ Ակրայի պատրաստած զգեստը: Ռիմ Ակրան, ծնվելով Լիբանանում եւ մասնագիտանալով իբրեւ դիզայներ, հետագայում իր գործունեությունը շարունակել է ԱՄՆ-ում, ուր մինչեւ օրս հանրահռչակ է հատկապես իբրեւ հարսանեկան զգեստների լավագույն դիզայներներից մեկը:
Մելանյա Թրամփի կազմակերպած ընդունելությանը մասնակցել է նաեւ Դոնալդ Թրամփը: