image

Կոստան Զարեան . «Հայաստանը Արիւնիս Մէջ Է Մտնում Ամենօրեայ Գինիի Հետ Միասին»

Կոստան  Զարեան . «Հայաստանը Արիւնիս   Մէջ  Է Մտնում  Ամենօրեայ Գինիի Հետ  Միասին»

Հայաստանը արիւնիս մէջ է մտնում ամենօրեայ գինիի հետ միասին:

Ճահիճներից բարձրացող ջերմը անբնական ոգեւորութիւններ է տաիս:

Գլխարկս բարձրացնում եմ

Բարեւ ձեզ, եւ ամէն ինչ բարեւում է:Ժպտում են:

«եկել էք լաւ էք արել, լաւ էք արել...»

Այդ «լաւ էք  արել«ի մէջ քիմիական բարդ բաղադրութիւններ կան:Զգում եմ որ այդպէս է, սակայան չտեսնել եմ ձեւացնում:

Կան ուրոշներ էլ նոր եկած:Մեր մէջ մի տեսակ ենք խօսում, տեղացիների  հետ ուրիշ:

Ամէնքն էլ խաղում են փաստը ՝ այդ է:

Մէկ մէկի խորհուրդներ են տալիս՝ Չլի՞նի որ այսպէս ասես, չլինի որ այնպէս ասես:

Եղբայր չես հասկանում այստեղ Եւրոպա չիիիիիիիիիիի

Այսօր ես  էլ եկել եմ:

Նայում եմ յետ:

Ճամբաս օձապտոյտ անցնում է կոմոյի լճի ափթերից Ֆլորենցիա, Վենետիկ, Պոլիս: Ամբողջ Եւրոպան ափիս մէջ ոսկի փոշի է:

Լոյսերը աղաւաղուած են, եւ միտքս կանգ է առել ջերմաչափի կատարին:

Մենք փնտռել ենքլ հայրենիքը, ինչբպէ թիթեռօնիկը փնտռում է ճրագը, որի վրայ պիտի այրվի:

Չկայ  ողբերգութիւն աւելի մեծ, քան մեր  ողբերգութիւնը:

Հայաստան, Հայաստան:

 

«Անցորդը եւ իր ճամբան». Կոստան  Զարեան