image

Խստօրէն կը դատապարտենք. ՀՀ ԱԳՆ

 Խստօրէն կը դատապարտենք. ՀՀ ԱԳՆ

Երէկ սահմանին տեղի ունեցած   միջադէպին  վերաբերեալ  դատապարտման  յայտարարութիւն մը հրապարակուած է  Հայաստանի Հանրապետութեան  Արտաքին Գործոց Նախարարութեան կողմէ։

Յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ

«Յուլիսի 14-ին Ատրպէյճանի զինուած ուժերի կողմից Հայաստանի Հանրապետութեան Երասխ բնակավայրին յարող հատուածում նախաձեռնուել է սադրիչ առաջխաղացում, որի հետեւանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազէնային վնասուածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամուէլ Գագիկի Ալավերտեանը: Մեր խորին ցաւակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում զոհուած զինծառայողի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք՝ Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզեր, ատրպէյճանական զինուած ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից յետոյ տեղի ունեցած այս սադրիչ գործողութիւններն ակնյայտօրէն վկայում են, որ պաշտօնական Պաքուն փորձում է լարուածութեան նոր օճախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղութիւնը եւ անվտանգութիւնը:

Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետութեան դէմ կատարուած այս ոտնձգութիւնը, որը հանդիսանում է նաեւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների կոպտագոյն խախտում:

Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է յանգեցնել իրավիճակի հետագայ սրմանը, որի հետեւանքների ողջ պատասխանատուութիւնը կրում են Ատրպէյճանի իշխանութիւնները»: