Մինչ անոր ելոյթը «Հայոց ազգային կուարտիա (պահակախումբ)» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարեանը յայտարարած է, թէ Արցախի Չարեքթար գիւղը չէ յանձնուած այս արցախցիի շնորհիւ, քանի որ ան կանգնած է ու ըսած, որ այդ իր գիւղն է, եւ այնտեղէն մէկ քայլ պիտի չնահանջէ:
«46 հոգի Դադիվանքի գլխից սկսած պահել ենք ու չենք ենթարկւում էս մարդկանց հրամաններին, որովհետեւ դա իմ օճախն է, ես այսօր իմ օճախի դիրքերը թողել եմ, եկել եմ ձեզ ասելու՝ օգնէք մեզ մինչեւ վերջ մնալ: Եթէ այսպէս փասիւ էք մնալու, սրանք գնալու են ընտրութիւնների էլ, Վարդենիսն էլ են տալու, վաղը Մարտունին էլ են տալու: Ես իմ բոլոր մարտական ընկերներին կոչ եմ անում միանալ մեզ: Ի՞նչ էք մտածում, ժողովուրդ, էսօր ինձ նման տղաները Օմարի լեռնաշղթայում 42 աստիճան սառնամանիքի մէջ կանգնած ձեզ են պահում: Ի՞նչ ենք փոխանցում մենք մեր երեխաներին՝ կորցրած տարածքներ, աւերուած բանակ. կաշառակերութիւն չկայ, զինուորն առանց կօշիկի է, դուք հասկանո՞ւմ էք»,-ըսած է ան՝ նշելով, թէ պայքարը պիտի ըլլայ շարունակական:
«Ինձ նման տղաները ողջունում են ձեզ, ոնց նայում եմ՝ այսօր այստեղ այս մարդիկ են ազգի համար մտածում: Բանակի օր են անում, կառավարութեան 90 տոկոսը բանակից փախած է, հասկանո՞ւմ էք, ի՞նչ էք անում: Ես կուսակցական չեմ, իմ կուսակցութիւնն իմ ձեռքի զէնքն է: 1990-ից ես 30 տարի պայքարում եմ այնտեղ, իմ տունն այսօր թուրքից 30 մեթր է հեռու, իմ 7 տարեկան աղջիկ երեխան ամէն օր թուրքի է տեսնում: Իրենց հետ չեք կարողանալու մուտք կիսել, մտածէ՛ք, ժողովուրդ: Սա լինելու է շարունակական, մինչեւ սրանք չգնան, ես էլ դիրքեր չեմ բարձրանալու»,-յայտարարած է ան: