Աւելի վաղ Գեղարքունիքի մարզպետը յայտնած էր, թէ որոշում ընդունուած է, որ սահմանին պէտք է տեղակայուին ռուս սահմանապահներ, իսկ հայկական եւ հակառակորդի զօրքերը պէտք է ետ քաշուին։
«Վերջնական որոշումը միայն մեր կողմից ցանկութիւնը չէ, դրան մասնակցում են նաեւ այլ կողմեր, դրա համար բանակցութիւններն ընթանում են։ Լինելու է այդպէս, ինչպէս նշեցիք, բայց վերջնական երբ կը լինի, եւ տեխնիկական հարցերով լրացուցիչ կ'ասենք», -ըսած է Արտակ Դաւթեանը։
Հարցին, թէ ատրպէյճանական կողմէ համաձայնութիւն կա՞յ, ԳՇ պետը պատասխանած է, թէ մենք մեր տարածքին մէջ Ատրպէյճանին հարցնելու ոչինչ ունինք։
«Բանակցութիւնները ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետեւ կան հարցեր, մեր նպատակը առանց բախումների մեր տարածքում յայտնուած ատրպէյճանական ստորաբաժանումների ետ քաշումն է», - ըսած է Դաւթեանը։