image

Հայաստանցի կինը Թուրքիայում ամուսնացել եւ կրոնափոխ է եղել. «Նոր Մարմարա»

Հայաստանցի կինը Թուրքիայում ամուսնացել եւ կրոնափոխ է եղել.  «Նոր Մարմարա»

Ստամբուլի «Նոր Մարմարա»-ն հայտնում է, որ հայաստանցի Արմինե Կարապետյանը (լուսանկարում) Թուրքիայում ամուսնացել է մահմեդականի հետ, կրոնափոխ եղել եւ ընդունել մահմեդական կրոն:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Սղերդ քաղաքում, կատարվել է հատուկ արարողություն, որին ներկա է եղել մուֆտին՝ մահմեդական բարձրաստիճան հոգեւորականը: 

Նահանգային մուֆտի Շաքիր Բինալը կրոնափոխության արարողության ընթացքում տեղեկություններ է հաղորդել մահմեդականության մասին ու մաղթել, որ Արմինեն, նոր անունով՝ Էմինեն, լավագույնս կիրառի իսլամության կանոնները: 

Նշենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայուհիներն ամուսնանում են իսլամի հետեւորդների հետ եւ կրոնափոխ լինում: 

 

Լուսանկարը՝  «Նոր Մարմարա»-ից