Ստամբուլի «Նոր Մարմարա»-ն հայտնում է, որ հայաստանցի Արմինե Կարապետյանը (լուսանկարում) Թուրքիայում ամուսնացել է մահմեդականի հետ, կրոնափոխ եղել եւ ընդունել մահմեդական կրոն:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Սղերդ քաղաքում, կատարվել է հատուկ արարողություն, որին ներկա է եղել մուֆտին՝ մահմեդական բարձրաստիճան հոգեւորականը:
Նահանգային մուֆտի Շաքիր Բինալը կրոնափոխության արարողության ընթացքում տեղեկություններ է հաղորդել մահմեդականության մասին ու մաղթել, որ Արմինեն, նոր անունով՝ Էմինեն, լավագույնս կիրառի իսլամության կանոնները:
Նշենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայուհիներն ամուսնանում են իսլամի հետեւորդների հետ եւ կրոնափոխ լինում:
Լուսանկարը՝ «Նոր Մարմարա»-ից